Ցեղասպանություն07:32, 27 Հունիս 2016
Haberler. «Պապը Սարգսյանի ելույթից ազդվելու պատճառով է արտասանել ցեղասպանություն բառը»
Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին պապի` հայաստանյան ելույթի ժամանակ «ցեղասպանություն» տերմինի կրկին կիրառման պատճառը Սերժ Սարգսյանի ելույթն է եղել: Այս մասին գրում է թուրքական «Haberler.com» լրատվական կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ` Պապը Հայաստանից Վատիկան վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ հարցազրույցում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ընդունել է, որ ելույթի տեքստում չի եղել ցեղասպանություն բառը` ավելացնելով, որ տարօրինակ կլիներ եթե չօգտագործեր անցյալ տարի կիրառած եզրույթը:
«Հայաստանի նախագահի ելույթի շեշտադրումներից հետո տարօրինակ կլիներ, որ չօգտագործեի անցյալ տարի իմ կիրառած բառը»,- ասել է Ֆրանցիսկոս 1-ին պապը:
Պապն ասել է, որ Այն ժամանակ երբ ինքը Բուենոս Այրեսի մայր տաճարի քահանան էր, Հայոց ցեղասպանության մասին ցեղասպանություն եզրույթից բացի այլ բառ չգիտեր և միայն Հռոմ գալուց հետո է տեղեկացել «Մեծ եղեռն» արտահայտության մասին:
«Ինձ միշտ ասում են ցեղասպանությունը ագրեսիվ բառ է: Ես միշտ խոսել եմ անցյալ դարի 3 ցեղասպանությունների մասին` հայերի դեմ իրականացվածը, ինչպես նաև Հիտլերի և Ստալինի իրականացրած ցեղասպանությունները»,-նկատել է Պապը:
Սրբազան քահանայապետը նաև շեշտել է նաև այն հանգամանքը, որ ցեղասպանությունների հարցում միջազգային ուժերը որևէ բան չեն արել դրանք կանխելու համար:
«Այս 3 ցեղասպանությունների դեպքում պետք է մի պատմական հարց հղել. «Ինչու՞ոչինչ չարեցիք»: Չգիտեմ, թե արդյոք ճիշտ է, բայց ասում են Հիտլերը հրեաներին կոտորելիս ասել է. «Ո՞վ է այսօր հիշում հայերի մասին, նույնը կարող ենք անել նաև հրեաներին»:
Ես «ցեղասպանություն» բառը ոչ թե վիրավորելու, այլ օբյեկտիվության համար եմ կիրառել»,- եզրափակել է Պապը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |