Ցեղասպանություն07:49, 27 Հունիս 2016
Թուրքիայի փոխվարչապետը Հռոմի Պապի հայտարարությունը որակել է աննրբանկատ
Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքն արձագանքել է Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին պապի կողմից «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Քայնաքը մասնավորապես ասել է.
«Ցեղասպանություն ասողները նախ թող նայեն իրենց սեփական պատմությանը, խաչակրաց արշավանքներին: Եվրոպայում այսօր սաստկանում է իսլամաֆոբիա: Նման պայմաններում Պապի այս հայտարարությունը ծայրաստիճան վտանգավոր է: Հոգևոր առաջնորդի կողմից այսքան աննրբանկատ ու անհիմն հայտարարությունը ճիշտ չեմ համարում: Այս արտահայտությունը օգտագործելով՝ Պապը, հավանաբար, ցանկանում է դառնալ ոչ թե բոլոր կաթոլիկների, այլ ողջ քրիստոնյա աշխարհի Պապը»:
Թուրքիայի փոխվարչապետը հավելել է. «Եթե նման հայտարարություններ անողները հետահայաց նայեն պատմությանը, ապա կտեսնեն, որ Օսմանյան պետության դաշնակիցը հանդիսացող գերմանացիներն են հրահրել 1915թ. դեպքերը և իրենք էլ ծրագրել են»:
Քայնաքը հիշեցրել է Թուրքիայի կողմից մշտապես առաջ քաշվող առաջարկը՝ պատմությունն ուսումնասիրելու նպատակով արխիվները բացելու վերաբերյալ: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 101 տարի անց որոշ հայեր դեռ Թուրքիայի քաղաքացիներ են.
«Մենք նույն հողերում ենք ապրում, նույն իրավունքներն ունենք: Խորհրդարանում հայկական արմատներով պատգամավորներ ունենք: Հիմնադրամների գլխավոր վարչության միջնորդությամբ վերականգնվում են հայերին պատկանող կրոնական կառույցները: Մենք վերադարձնում ենք փոքրամասնությունների ունեցվածքը», - հավելել է Քայնաքը:
Նրա պնդմամբ՝ ոչ 300-ամյա սելջուկյան պատմության ընթացքում, ոչ 600-ամյա օսմանյան շրջանում միանշանակ ցեղասպանություն տեղի չի ունեցել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |