Տարածաշրջան07:21, 28 Հունիս 2016
Էրդողանը խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն միտված քայլերի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահի նստավայրում կազմակերպած բարեգործական ընթրիքին ունեցած ելույթի ժամանակ խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն միտված քայլերի մասին:
Ըստ թուրքական «Mynet.com» լրատվական կայքի` Էրդողանը, հաստատելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ հղելու մասին տեղեկությունները, ասել է, որ իրենց կողմից քայլեր են ձեռնարկվել հարաբերությունները կարգավորելու նպատակով:
Էրդողանը մասնավորապես ասել է. «Ինքնաթիռի խոցման հետ կապված մեր և Ռուսաստանի միջև խնդիր էր առաջացել: Այն կարգավորելու նպատակով քայլեր ենք արել: Հույս ունեմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կրկին զարգացնելու թեմայով ուղարկածս նամակով ձեռք բերված համաձայնությունը օգտակար կլինի երկու երկրների շահերին»:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակում ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի համար և հիշեցրել, որ երկու երկրները լայն համագործակցություն կարող են ծավալել:
Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ կարող են հաղթահարել այս ճգնաժամը, որը վնաս է հասցնում երկու երկրների շահերին և արագորեն կարգավորել հարաբերությունները:
Հիշեցնենք, որ երեկ թուրքական մամուլում Կրեմլի լրատվական ծառայությանը հղումով լուրեր էին տարածվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին նամակ հղելու մասին, որով Էրդողանը ափսոսանք էր հայտնել ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպի առիթով և իր ցավակցությունը հղել զոհված օդաչուի հարազատներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օր սև է, կորուստը` դառը:
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |