Տարածաշրջան08:25, 28 Հունիս 2016
Թուրքիայի վարչապետ. «Եթե անհրաժեշտություն լինի, Ռուսաստանին փոխհատուցում կվճարենք»

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը թուրքական «TRT Haber» հեռուստաընկերության եթերով խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակի մասին:
Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler» լրատվամիջոցը, Յըլդըրըմն ասել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքան Ռուսաստանին կփոխհատուցի խոցված «SU-24» ռազմական ինքնաթիռի համար:
Յըդըրըմը, նշելով, որ Ռուսաստանը և Թուրքիան իրար կարիքը ունեն, ասել է. «Եթե անհրաժեշտություն լինի կփոխհատուցենք, մենք նախկինում էլ նշել էինք, որ ցանկանում ենք, որ հարաբերությունները կարգավորվեն: Խնդրի էությունը սա է: Սա ոչ թե մի կողմի կամքն է, այլ` երկու կողմերի»:
Անդրադառնալով Էրդողանի նամակին` Թուրքիայի վարչապետը շեշտել է. «Նամակի բովանդակությունը շատ պարզ էր: Հայտնում ենք մեր ափսոսանքները և կիսում մահացածների վիշտը: Սրանից հետո անհրաժեշտ է, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն: Հակառակ կողմն էլ այդ ամենը գիտակցում է և իր համաձայնությունն է տալիս: Բիզնես քաղաքականությունում էլ է այդպես լինելու»:
Հիշեցնենք, որ երեկ թուրքական մամուլում Կրեմլի լրատվական ծառայությանը հղումով լուրեր էին տարածվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին նամակ հղելու մասին, որով Էրդողանը ափսոսանք էր հայտնել ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպի առիթով և իր ցավակցությունը հղել զոհված օդաչուի հարազատներին:
2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչները թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռ էին խոցել՝ պատճառաբանելով, թե այն խախտել է թուրքական սահմանը: Միջադեպը երկու երկրների հարաբերությունների վատացման պատճառ էր դարձել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օր սև է, կորուստը` դառը:
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |