Հասարակական06:37, 29 Հունիս 2016
Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում 3 խոշոր պայթյուն է տեղի ունեցել

Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել: Թուրքական «Habertürk.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հունիսի 28 -ի երեկոյան տեղական ժամանակով 22:00-ի սահմաններում վերոհիշյալ օդանավակայանում 3 հաջորդական պայթյուն է տեղի ունեցել:
Դեպքը տեղի է ունեցել օդանավակայանի արտասահմանյան թռիչքների հատվածում՝ ժամանող ուղևորների դիմավորման սրահում և ավտոկայանում: Ականատեսների վկայությամբ պայթյուններն իրականացրել են մահապարտները: Նրանցից մեկը նախ իր մոտ գտնվող զենքից կրակ է բացել մարդկանց վրա, հետո պայթեցրել է ինքն իրեն:
BBC-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ կասկածներ կան, որ ահաբեկչության կազմակերպիչը «իսլամական պետությունն» է (ԻՊ - İŞİD):
Ահաբեկչության պատճառով բոլոր թռիչքները դադարեցվել են, ժամանող օդանավերն ուղղորդվել են այլ օդանավակայաններ: Թեև օդանավակայանը իր գործունեությունը վերսկսել է ժամը 2:20-ի սահմաններում, այնուամենայնիվ, հունիսի 29-ի համար նախատեսված մի շարք թռիչքներ չեղյալ են հայտարարվել:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի տեղեկացմամբ՝ ահաբեկչության հետևանքով դեպքի վայրում և հիվանդանոցներում 36 մարդ է մահացել, ևս 147-ը վիրավորվել են: Զոհերի անունները դեռևս չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ նրանց մեջ արտասահմանյան քաղաքացիներ կան: Անկարայում Սաուդյան Արաբիայի դեսպանատան հաղորդմամբ՝ վիրավորների մեջ առնվազն 7 Սաուդյան Արաբիայի քաղաքացի կա:
Թուրքիայի առողջապահության նախարարությանը կից տեղեկատվության կենտրոնը 184 կարճ հեռախոսահամարով տեղեկություններ է տրամադրում վիրավորների ինքնությունը ճշտել ցանկացողներին:
Դեպքի առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել վարչապետ Բինալի Յըլդըրըմի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |