Տարածաշրջան10:03, 29 Հունիս 2016
Նոր մանրամասներ Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից (տեսանյութ)

Թուրքական լրատվամիջոցներում նոր մանրամասներ են հայտնվել երեկ երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման վերաբերյալ:
Ըստ CNN-ի թուրքական ծառայության` նախ օդանավակայանի միջազգային տերմինալ է մուտք գործել առաջին մահապարտ ահաբեկիչը և իմանալով, որ չի կարող առաջանալ դեպի սրահի կենտրոնական մասը, քանի որ անվտանգության սարքերը կհայտնաբերեն իր վրա առկա զինամթերքը, զենքից կրակահերթ է արձակել:
Ոստիկաններից մեկը կրակել և վիրավորել է ահաբեկչին, սակայն գետնին ընկած ահաբեկիչը կարողացել է գործի դնել իր վրա ամրացված պայթուցիկը:
Օդանավակայանի տեսախցիկները ֆիքսել են այդ դրվագը:
Դրանից անմիջապես հետո սրահ է մտել 2-րդը, որը 1-ին ահաբեկիչից հետո նույնպես պայթեցրել է ինքն իրեն:
3-րդ պայթյունն արդեն որոտացել է տերմինալի մուտքի մոտ, որտեղ շենքից դուրս եկած ժամանողները սպասելիս են եղել իրենց դիմավորող մեքենաներին: Այս դեպքում էլ ահաբեկիչը նախ անկանոն կրակահերթ է արձակել տարածքում գտնվողների ուղղությամբ, ապա պայթեցրել իրեմ ամրացված պայթուցիկ սարքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օր սև է, կորուստը` դառը:
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |