Տարածաշրջան07:40, 30 Հունիս 2016
Իրաքի վարչապետը դեմ է Մոսուլի ազատագրման գործողությունում Թուրքիայի մասնակցությանը

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին, հեռուստաեթերից խոսելով այժմ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության մասին, կտրուկ դեմ է արտահայտվել, որ այդ գործողությանը մասնակցություն ունենա Թուրքիան:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` ալ-Աբադին պնդել է, որ Թուրքիան լուրջ հավակնություններ ունի Մոսուլի նկատմամբ և հայտարարել, որ Թուրքիայի հնարավոր միջամտության ու դեպի այդ տարածաշրջան տարածվելու դեպքում մեծ պատերազմ կսկսվի:
«Թուրքիան ասում է, որ յուրացրել է զրո խնդիր հարևանների հետ քաղաքականությունը, սակայն Իրաքում տեղի ունեցող ահաբեկչական հարձակումները կատարվում են հենց որոշ հարևան երկրների (Թուրքիա-խմբ.) միջոցով»,- ասել է Աբադին:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ` Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքին էլ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության մասին Twitter-ում կատարած գրառմամբ այդ հարձակումը Թուրքիայի կողմից ահաբեկչական ուժերի առաջ իր դռները բացելու բնական հետևանքն է որակել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օր սև է, կորուստը` դառը:
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |