Տարածաշրջան10:54, 01 Հուլիս 2016
Անթալիայի Քեմերի քաղաքապետարանը որոշել է տուն նվիրել զոհված ռուս օդաչուի ընտանիքին

Թուրքական Անթալիայի Քեմեր փոքրիկ հանգստավայրային քաղաքի ղեկավար Մուստաֆա Գյուլն այցելել է Անթալիայում Ռուսաստանի հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոյին և հայտնել, որ իրենք ցանկանում են 2015-ի նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական ԶՈւ կողմից խոցված ռուսական SU-24 ինքնաթիռի սպանված օդաչուի ընտանիքին տուն նվիրել:
Ըստ թուրքական «Diken.com» լրատվական կայքի` որոշումը կայացվել է Քեմերի հյուրանոցների սեփականատերերի և հասարակական կազմակերպությունների ղեկավարների նախաձեռնությամբ:
Ռուսաստանի հյուպատոսի հետ հանդիպումից հետո Գյուլը լրագրողներին ասել է, որ իրենք շատ են ուրախացրել` լսելեվ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին տեղեկությունները: Գյուլի խոսքով այն պարագայում, երբ պետությունն արդեն ճանապարհ է բացել ռուս զբոսաշրջիկների վերադարձի համար, իրենք էլ ցանկացել են իրենց ավանդն ունենալ այս գործում:
Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռի խոցման հետևանքով լարված ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկիզբ դրվեց օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին հղած նամակից հետո: Էրդողանը նամակում ափսոսանք էր հայտնել կատարվածի համար, զոհված ռուս օդաչուի ընտանիքին էլ ցավակցություն էր հայտնել և ներողություն խնդրել այդ ընտանիքից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օր սև է, կորուստը` դառը:
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |