Իրավական08:25, 01 Հուլիս 2016
Ստամբուլի օդանավակայանում կատարված ահաբեկչության գործով ձերբակալվածներ մեջ կա Ռուսաստանի քաղաքացի
Թուրքիայում շարունակվում են հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում իրականացված ահաբեկչական պայթյունների հետ կապ ունեցող անձանց հայտնաբերման և ձերբակալման գործողությունները:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այսօր առավոտյան Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում անվտանգության ուժերի իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել է 11 անձ: Նշվում է, որ նրանցից մեկը, որը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամ է, ունի Ռուսաստանի քաղաքացիություն:
Նույն աղբյուրի համաձայն՝ նախօրեին 16 տարբեր հասցեներում իրականացված միաժամանակյա գործողության արդյունքում ձերբակալվել էր ևս 13 մարդ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ օդանավակայանում իրականացված 3 հաջորդական ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհվել էր 42 մարդ վիրավորվել ավելի քան 239-ը: Նշվում է, որ հետաքննության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ահաբեկչությունը կազմակերպել է ԻՊ-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |