Իրավական07:47, 04 Հուլիս 2016
Գերմանացի իրավապաշտպանների հետ գործակցող քուրդ պատգամավորը թուրքական մամուլի թիրախում

Գերմանիայի «Միջազգային իրավունք և ժողովրդավարություն» միությունը (MAF-DAD) Թուրքիայի դեմ 200 էջանոց դատական հայց է ներկայացվել : Թուրքական իշխանությունները մեղադրվում են Ջիզրեում պատերազմական գործողություններ հրահրելու և մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու մեջ:
Ինչպես հաղորդում է թուրքական «AKsam» թերթի կայքը: Հայցի մեջ, որպես մեղավորներ ներառված են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալայը և Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը:
Ըստ մեղադրող կողմի՝ Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում թուրքական ուժերի կողմից միտումնավոր սպանվել է 178 խաղաղ բնակիչ: Նշվում է, որ Թուրքիայի դեմ պատրաստված փաստաթղթի նախապատրաստման գործում իր մասնակցությունն է ունեցել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Ֆայսալ Սարըյըլդըզը: Նրա համագործակցությունը գերնակական իրավապաշտպանների հետ իշխանամետ թուրքական մի շարք լրատվամիջոցներ բնորոշում են որպես դավաճանական: Այդ ամենը որակում է որպես Գերմանիայի կողմից Թուրքիայի դեմ իրականացվող հերթական քայլերից մեկը: Հիշեցվում է, որ ավելի վաղ Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագիծ էր ընդունել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |