Տարածաշրջան08:59, 04 Հուլիս 2016
Չավուշօղլու. Ինջիրլիքի ռազմաբազան կարող ենք բացել նաև Ռուսաստանի համար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մանրամասներ է հայտնել ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ Սոչիում ունեցած հանդիպումից:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` պետական «TRT» հեռուստաընկերությանը հյուրընկալված Չավուշօղլուն հայտարարել է, որ հանդիպումը ծայրաստիճան օգտակար է եղել երկկողմ հարաբերությունների և հատկապես տնտեսական ու տարածաշրջանային խնդիրների տեսանկյունից:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Լավրովի հետ միասին երկու երկրների միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների մեխանիզմներ են մշակելու` հավելելով որ այդ նպատակով ռուս պաշտոնակցին հրավիրել է Անթալիա:
Թուրքիայի գլխավոր դիվանագետը խոսել է նաև Ռուսաստանի հետ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում համագործակցելու վերաբերյալ` նշելով որ դրա շրջանակներում Ռուսական ինքնաթիռների համար կարող է բացվել Ադանա քաղաքի մոտակայքում գտնվող Ինջիրլիք ռազմաբազան:
«ԻՊ-ի դեմ պայքարում մենք բոլորի հետ համագործակցում ենք: գիտեք, որ Ինջիրլիքի ռազմաբազան տրամադրել ենք ԻՊ-ի դեմ պայքարին ակտիվորեն մասնակցել ցանկացողներին: Ւնչու՞ նմանատիպ համագործակցություն չծավալենք նաև Ռուսաստանի հետ»,- ավելացնելով, որ այդ թեմայով համակարծիք են եղել Լավրովի հետ:
Թուրք նախարարը վերահաստատել է նաև Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների մինչև G-20-ի գագաթնաժողովում հանդիպելու պատրաստակամության մասին լուրերը: Ըստ Չավուշօղլուի` այդ հանդիպումը, կախված բանակցություններից, կկայանա հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օր սև է, կորուստը` դառը:
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |