Տարածաշրջան11:02, 06 Հուլիս 2016
Թուրք գործարարները մեկնել են հայ ադրբեջանական սահմանագիծ

Ադրբեջանում գործունեություն ծավալող «Թուրք գործարարների միության» (TÜSİAB) ղեկավարությունը մահմեդական Ռամադան տոնի առթիվ մեկնել է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Թովուզ քաղաք, որտեղ հանդիպել են ադրբեջանցի զինվորների հետ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Haberexen» լրատվական կայքը, նշյալ այցը տեղի է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի (մեջլիս) պատգմավոր Գանիրա Փաշաևայի նախաձեռնությամբ:
Շփման գիծ են մեկնել TUSİAB-ի նախագահ Ջելիք Փոլաթը, գլխավոր քարտուղար Ուֆուք Այդընը, փոխնախագահ Լոքման Քարթալը և գործադիր խորհրդի անդամ Մեհմեթ Աքբըյըքը:
Փոլաթը հանդես գալով ելույթով, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը: Հավատարիմ մնալով թուրք-ադրբեջանական թեզերին՝ կրկին խոսել է «օկուպացված հողերի ազատագրման մասին» և հավելել, որ TÜSİAB-ը պատրաստ է իր հնարավորությունների չափով օժանդակել այդ հարցում:
Նա հույս և ցանկություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները հաջորդ անգամ կծածանվեն «օկուպացված» հողերում: Նաև խոսել է ադրբեջանական բանակի ժամանակակից սարքավորումներով զինված լինելու մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օր սև է, կորուստը` դառը:
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |