Տարածաշրջան08:11, 11 Հուլիս 2016
Իրանցի զբոսաշրջիկները թուրքական կողմին խնդրում են Վանա լճի ափին լողափեր հիմնել

«Վանա լճի ավազանի զբոսաշրջային միության» նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրը հայտարարել է, որ Իրանից եկող զբոսաշրջիկները դժգոհում են լճի ափին հանրային լողափների բացակայությունից: Թունչդեմիրը նշել է, որ կրոնական տոներին իրանցիները մի ստվար հատված նախընտրում է իր հանգիստն անցկացնել Իրանի սահմանից ընդամենը 80 կմ հեռավորության վրա գտնվող Վան քաղաքում, սակայն լճի ափին մեծ լողափրի բացակայության պատճառով վերջինները չեն կարողանում ավելի երկար ժամանակ անցկացնել քաղաքում:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` երկար տարիներ Վան քաղաք զբոսաշրջիկներ տանող իրանական տուրիստական կազմակերպություններից մեկի ղեկավար Վահիդ Ռոստամին էլ նշել է, որ զբոսաշրջիկների շրջանում շատ են լճի ափին հանգստանալ ցանկացողները: Ռոստամին նշել է, թե իրանք ցանկանում են, որպեսզի թուրքական կողմը առափնյա հանգստի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնի`ավելացնելով, որ դրա արդյունքում իրանցի զբոսաշրջիկները ավելի երկար ժամանակով կայցելեն Վան:
Նախորդ տարի Ռամազանի տոնի օրերին Վան են այցելել 50.000, իսկ այս տարի` 20.000 իրանցի զբոսաշրջիկ:
Վանա լճի ափին հանրային լողափներ հիմնելու անհրաժեշտության մասին խոսել է նաև Աբդուլլահ Թունչդեմիրը`ավելացնելով, որ դա կնպաստի նաև հարևան նահանգներից Վան այցելող թուրք զբոսաշրջիկների թիվը:
Նշվում է նաև, Վանա լճի` 450 կմ երկարություն ունեցող ափի երկայնքով այս պահին որևէ հանրային լողափ չի գործում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |