Տարածաշրջան08:32, 12 Հուլիս 2016
Թուրք զինվորական տեսուչները Ռուսաստանի օդային տարածքում դիտորդական թռիչքներ կիրականացնեն

Թուրքիայի զինված ուժերի անզեն CN 235 ինքնաթիռը Իտալիայի հետ համատեղ դիտորդական թռիչքներ կիրականացնի Ռուսաստանի օդային տարածքում:
Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիա ԶՈՒ-ն սույն թռիչքների վերաբերյալ հետևյալ հայտարարությունն է արել.
«2016թ. հուլիսի 11-15-ը մեր երկիրը «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակներում Իտալիայի հետ համատեղ դիտորդական թռիչք կանցկացնի Ռուսաստանի Դաշնության տարածքում»:
Թուրք և իտալացի զինվորական տեսուչներին թռիչքների ժամանակ կուղեկցեն նաև ռուս պաշտոնյաներ: Թուրք դիտորդների թիմը թռիչքները ավարտելուց և իրենց առաքելությունը կատարելուց հետո հուլիսի 15-ին կվերադառնա Թուրքիա:
Նշենք, որ թուրք և ֆիննացի մասնագետներից կազմված թիմը հունիսի 13-17-ը ընկած ժամանակահատվածում ևս դիտորդական թռիչք էր իրականացրել Ռուսաստանի տարածքում:
Մինչդեռ սույն թվականի փետրվարին Թուրքիան մերժել էր Ռուսաստանի՝ Թուրքիայի օդային տարածքում դիտորդական թռիչքներ կատարելու մասին առաջարկը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օր սև է, կորուստը` դառը:
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |