Իրավական11:33, 13 Հուլիս 2016
Թուրքիայի «Ազգայնակայնական շարժում» կուսակցության ղեկավարը կանչվել է ցուցմունք տալու

Հուլիսի 14-ին Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին մայրաքաղաք Անկարայում ցուցմունք կտա իր իսկ կողմից 2013թ. մարտի 23-ին Բուրսայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հնչեցրած խոսքերի համար:
«Turkiyegazetesi» թերթի կայքը նշում է, որ նա ցուցմունքը կտա Թուրքիայի Բուրսայի Հանրապետական դատախազության կողմից այդ գործի առիթով բացված հետաքննության շրջանակներում: Բահչելին մեղադրվում է «Ժողովրդին հրապարակայնորեն հրահրելու մեջ»:
Նշենք, որ ԱՇԿ-ի ղեկավարը զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, Թուրքիայի խորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունած առաջարկի հետևանքով, որով նախատեսվում էր զրկել այն պատգամավորներին, որոնց նկատմամբ իրավապահ և դատական մարմինների կողմից իրականացվում է հետաքննություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |