Իրավական11:15, 14 Հուլիս 2016
Թուրք ընդդիմադիր կուսակցապետը Էրդողանին բարոյական վնասի փոխհատուցում պիտի վճարի
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պիտի վճարի 50 հազար թուրքական լիրա (մոտ 17.000 դոլար) որպես բարոյական վնասի փոխհատուցում: Իսկ պատճառը կուսակցական ժողովների ժամանակ Էրդողանի հասցեին արված բացասական արտահայտություններ են:
Ինչպես հաղորդում է «Haberturk» լրատվամիջոցը, Քըլըջդարօղլուն 2016թ. հունվարի 16-ին և 19-ին CHP-ի երկու ժողովների ժամանակ Էրդողանի հասցեին որոշակի խոսքեր էր ասել, որոնց հետ կապված երկու տարբեր դատական գործեր էին բացվել: Դրանց նիստերը ընթանում էին Անկարայի առաջին ատյանի դատարանում:
Միջանկյալ նշենք, որ այդ հունվարի 16-ին կուսակցապետը ժողովի ժամանակ Քըլըջդարօղլուն Էրդողանին անվանել էր «չստացված բռնապետ»: Իսկ հունվարի 19-ին կայացած ժողովի ժամանակ նշել էր, թե չի հրաժարվում մի քանի օր առաջ հնչեցրած խոսքերից:
Քըլըչդարօղլուի դեմ ընթացող նշյալ դատական գործընթացները բացվել են նախագահին հասցված «ծանր վիրավորանք» մեղադրանքի հիման վրա: Եվ հենց դրա հիման Քըլըչդարօղլուն մեղավոր է ճանաչվել: Մեկ դատական գործընթացի համար նա ստիպված կլինի վճարել 25 հազար թուրքական լիրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |