Տարածաշրջան07:35, 15 Հուլիս 2016
Սիրիայի նախագահը կրկին մեղադրել է Թուրքիային ահաբեկչությանն աջակցելու մեջ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կրկին մեղադրել է Թուրքիային՝ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու մեջ:
Թուրքական «Diken.com.tr» լրատվակայքի փոխանցմամբ՝ ամերիկյան NBC հեռուստաընկերության եթերում Ասադը մասնավորապես հետևյալ մեկնաբանությունն է արել.
«Ամենակարևոր գործոնն այն է, թե ահաբեկչությանը աջակցություն ցուցաբերող երկրները, մասնավորապես՝ Թուրքիան և Սաուդյան Արաբիան, դեռ որքան կշարունակեն դա անել … Եթե այդ երկրները դադարեցնեն իրենց աջակցությունը, մենք մի քանի ամսվա ընթացքում կհաղթեն այս պատերազմում»:
Սիրիայի նախագահը նշել է, որ Սիրիայի կառավարության դեմ պայքարող խմբավորումները Սաուդյան Արաբիայի նյութական աջակցությամբ հավաքվում են Թուրքիայում և ապա ուղարկվում Սիրիա:
«Այս երկրների նպատակը պատերազմը երկարաձգելն է: Եթե կամենան, կարող են ավելի երկարաձգել: Մի շարք տարածաշրջանային և միջազգային ուժեր ներքաշվեցին պատերազմի մեջ: Այդ պատճառով ոչ ոք հստակ չի կարող ասել, թե այս պատերազմը երբ կավարտվի», - ասել է Ասադը:
Նախագահը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի՝ սիրիական պատերազմին միանալուց հետո ընդդիմադիրները սկսել են տարածքներ կորցնել: Մյուս կողմից, Ռուսաստանի հարձակումներից հետո Թուրքիան և Սաուդյան Արաբիան սկսել են ավելի շատ զինյալներ ուղարկել Սիրիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |