Տարածաշրջան13:37, 15 Հուլիս 2016
Թուրքիայի արտգործնախարարը Բաքվում կրկին անդրադրձել է արցախյան հիմնախնդրին

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն Ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հանդիպման ավարտին կազմակերպված մամուլի ասուլիսին խոսել է արցախյան հիմնահարցի կարգավորման մասին:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Չավուշօղլուն նշել է, որ հացը անհրաժեշտ է կարգավորել խաղաղ և դիվանագիտական ճանապարհով:
«Ապրիլ ամսին մենք տեսանք, որ հրադադարը խախտելուն միտված, սադրիչ գործողությունները օգուտ չեն բերում հարցի լուծմանը: Դրանք Հայաստանին ևս օգուտ չեն բերում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է օգտակար լինել խնդրի կարգավորմանն ու ավելացրել. «Ես Լավրովին էլ եմ ասել, որ այսուհետ Թուրքիան կաջակցի նման նախաձեռնություններին: Թուրքիան Մինսկի խմբի անդամ է: Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օր Անկարա են ժամանելու: Կհանդիպենք նրանց հետ և կշարունակենք աջակցել այն դիրքորոշմանը, որն Ադրբեջանի համր ընդունելի կլինի: Քանի որ արդեն Ռուսաստանի հետ ամնիջական շփումների մեջ ենք, այդ խնդիրը կքննարկենք նախագահների և արտգործնախարարների մակարդակով»:
Վերջում թուրք նախարարը, ևս մեկ անգամ հայտնելով իրենց աջակցությունն Ադրբեջանին, ասել է «Մենք աջակցում ենք այն բոլոր ջանքերին, որոնք միտված են Ադրբեջանի օգտին հարցի լուծմանը և հույս ունենք, որ կհաջողենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն:

Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերն անդրադարձել են Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |