Տարածաշրջան07:11, 15 Հուլիս 2016
Թուրքիայի փոխվարչապետը Արցախի մշակութային ժառանգությունը համարում է ադրբեջանական
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Քոնիա քաղաքում մասնակցել է «Մշակույթի, զբոսաշրջության և մեդիայի միջազգային համագումարին», որից հետո հանդիպել է օտարերկրյա լրագրողների հետ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հանդիպման ժամանակ Քուրթուլմուշը հայտարարել է, որ Արցախի մշակութային ժառանգությունը պատկանում է Ադրբեջանին, և Թուրքիան քայլեր է ձեռնարկում դրանք որպես ադրբեջանական արժեքներ գրանցելու ուղղությամբ:
«Մեր երկիրը և ժողովուրդը չի ընդունում հայկական օկուպացիան և մենք բոլոր հարթակներում հայտարարում ենք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է»,- հայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան` տուրք տալով ադրբեջանական պաշտոնական թեզերին:
Քուրթուլմուշը, հիշեցնելով, որ Թուրքիան հանդիսանում է Միջազգային մշակութային ժառանգության պահպանության հանձնաժողովի անդամ, նշել է.
«Այս տարի Թուրքիան նախագահում է հանձնաժողովը: Մենք այդ հարթակում միշտ հայտարարում ենք, որ Ղարաբաղի մշակութային ժառանգությունն Ադրբեջանին է պատկանում: Եթե այս համաժողովի աշխատանքների արդյունքում համատեղ հայտարարություն ստորագրվի, ապա մենք ամեն ինչ անելու ենք, որ դրանում նշվի Ղարաբաղի մշակութային ժառանգության՝ Ադրբեջանին պատկանելու փաստը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |