Միջազգային09:19, 18 Հուլիս 2016
Ավստրիայի ԱԳՆ. «Թուրքիայում մահապատիժի վերականգնումը կկանգնեցնի ԵՄ ինտեգրացիոն գործընթացը»

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնումը կարող է պատճառ հանդիսանալ եվրաինտեգրման բանակցությունների դադարեցմանը:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շվեդական հեռուստատեսությամբ ելույթ ունեցած Քուրցը նշել է, որ Թուրքիայում կրկին մահապատիժների կիրառմանն անցնելը միանգամայն անընդունելի կլինի:
«Մահապատժի վերականգնումը միանշանակ անընդունելի քայլ կլինի: Եվրամիությանն անդամակցության համար բանակցություններ վարող Թուրքիայի կողմից մահապատժի կիրառումը կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի անդամակցության բանակցությունները սառեցվեն»,- նշել է ավստրիացի նախարարը:
Նշենք, որ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը երկրում տեղի ունեցած անհաջող հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում խոսակցություններ են սկսվել սահմանադրությունից հանված մահապատիժը կրկին գործարկելու հնարավորության շուրջ: Վարչապետ Բինալի Յըլդըրըմը, այդ կապակցությամբ մի հարցի պատասխանելիս, հիշեցրել է, որ Թուրքիայի սահմանադրությունից մահապատիժը հանված է, սակայն մեջլիսը պատրաստվում է քննարկել այն հարցը, թե երկիրը ցնցած նմանօրինակ դեպքերի պարագայում օրենքի ինչպիսի լրամշակումներ կարելի է անել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մահապատիժը գործնականում չի կիրառվել սկսած 1984թ., իսկ օրենքով այն բացառվել է 2004 թվականից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |