Միջազգային12:32, 19 Հուլիս 2016
WikiLeaks-ը Թուրքիայի վերաբերյալ 300.000 էլեկտրոնային նամակ և 500.000 փաստաթուղթ կգաղտնազերծի

Պետական և մասնավոր գաղտնի փաստաթղթերի գաղտնազերծմամբ հայտնի «WikiLeaks» միջազգային կազմակերպությունը նոր հայտարարություն է արել Թուրքիայի վերաբերյալ: Թուրքական «Haber.sol.org.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ կազմակերպությունը, մասնավորապես, տեղեկացրել է, որ Թուրքիայի վերաբերյալ հրապարակվելիք փաստաթղթերը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ - AKP) և կօգնեն, և կվնասեն:
Twitter-ի պաշտոնական էջում գրառումներ կատարած WikiLeaks-ը մանրամասնել է, որ այդ փաստաթղթերը ոչ ԱԶԿ-ի դեմ են ուղղված, ոչ էլ նրա շահերն են պաշտպանում, դրանք պարզապես «իրականությունն են արտացոլում»:
Նշվել է նաև, որ նախնական փուլում կհրապարակվեն ոչ թե 100.000, այլ 300.000 էլեկտրոնային նամակ և 500.000 փաստաթուղթ:
Գրառումներից մեկում կազմակերպությունն անգամ հետևյալ հարցադրումն է արել. «Ի՞նչ եք կարծում, էլեկտրոնային նամակները որ կառույցի վերաբերյալ են լինելու» և առաջարկել պատասխանի 4 տարբերակ՝ «զուգահեռ կառույց» (Գյուլենական համայնք), «Ազգային հետախուզական ծառայություն», «Ազգային անվտանգության ծառայություն», «ԱԶԿ»:
Հիշեցնենք, որ նախօրեին «WikiLeaks»-ը հայտարարել էր, թե պատրաստվում է 100.000 փաստաթուղթ հրապարակել Թուրքիայի քաղաքական իշխանության հիերարխիայի մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |