Տարածաշրջան09:50, 19 Հուլիս 2016
Ադրբեջանում արգելել են Գյուլենի հետ հարցազրույց անցկացրած հեռուստաալիքի հեռարձակումը

Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը կասեցրել է «ANS» հեռուստաալիքի և ռադիոկայանի հեռարձակումը: Ըստ թուրքական «Ahaber.com.tr» լրատվական կայքի` պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, հայտնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին ռեպորտաժն է, որը նախատեսվում էր ցուցարդել «ANS»-ի եթերում:
Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ անընդունելի է Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական ցանցի ղեկավար համարվող Գյուլենի հետ հարցազրույցի հեռարձակումն այն պարագայում, երբ Ալիևը դատապարտել է Թուրքիայում հեղաշրջման փորձը և հայտարարել ադրբեջանցի ժողովրդի` թուրք ժողովրդի կողքին լինելու մասին:
Թուրքական իշխանությունները երկրում զինվորականների կողմից իրականացված ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող, նախկինում Էրդողանի հետ լավ հարաբերություններ ունեցած, իսկ այժմ վերջինիս թիվ 1 քաղաքական ախոյանը համարվող Գյուլենին:
Թուրքական կայքը հայտնում է նաև, որ Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի խորհրդը «ANS»-ի մասով ուսունասիրություններ է սկսել ու դադարեցրել հեռուստաաալիքի հեռարձակումը անձամբ Ալիևի ցուցումով` «Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությանը վնաս հասցնելը կանխելու» նպատակով:
Նշվում է, որ խորհուրդը պատրաստվում է «ANS»-ի գործը տեղափոխել իրավական հարթություն:
Թուրքիայում ազդեցիկ լծակներ ունեցող Գյուլենի հետևորդները ներգրավված են եղել հատկապես դատական համակարգում և ուժային կառույցներում: 2013թ. վերջում Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալից հետո իշխանությունները սկսել են ամբողջ համակարգը գյուլենականներից «մաքրելու» գործընթաց: Երկրում պարբերաբար իրականացվում են ոստիկանական հատուկ գործողություններ «զուգահեռ կառույցի» դեմ: Թուրքական իշխանական մամուլը «Գյուլենական համայնքն» անվանում է նաև «զուգահեռ կառույց» և ասոցացնում ահաբեկչության հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |