Տարածաշրջան07:58, 19 Հուլիս 2016
Էրդողան. «Եթե խորհրդարանը մահապատիժը վերականգնելու որոշում կայացնի, ես այն կստորագրեմ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Թուրքիայի խորհրդարանը մահապատիժը վերականգնելու որոշում կայացնի, ապա ինքը պատրաստակամ է այն ստորագրել: Այս մասին Էրդողանը հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, երբ մանրամասներ էր ներկայացրել հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից:
«Մենք գործ ունենք հայրենքի դավաճանության հանցանքի հետ, ուստի մեր կառավարությունը մահապատժի պահանջը չի կարող մերժել»:
Էրդողանը խոսել է նաև իսլամի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման մասին: Թուրքական իշխանությունները նրան համարում են նախաձեռնված պետական հեղաշրջման գլխավոր դերակատարներից մեկը:
Էրդողանը նշել է, որ թեև Գյուլենին արտահանձնելու մասին բանավոր կոչով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, բայց այս շաբաթ կներկայացվի նաև համապատասխան պաշտոնական դիմումը: Իսկ եթե ԱՄՆ-ն մերժի, Էրդողանը խոստացել է մերժել հետագայում ԱՄՆ կողմից Թուրքիային ներկայացվելիք արտահանձման պահանջները:
Հիշեցնենք, որ Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, անդրադառնալով Թուրքիայում մահապատժի հնարավոր վերականգնման մասին լուրերին, հայտարարել էր. «Որևէ երկիր, որը կրկին վերադառնում է մահապատժին, չի կարող Եվրամիության անդամ լինել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |