Միջազգային07:36, 20 Հուլիս 2016
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը պատասխանել է Գյուլենին հանձնելու վերաբերյալ Թուրքիայի պահանջին

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մարկ Թոները մեկնաբանություններ է արել Ֆեթհուլլահ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական դիմումի առթիվ:
Թուրքական «Haber.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թոները մասնավորապես նշել է, որ այս խնդիրի լուծումը ժամանակ է պահանջում. «Սա մեկ գիշերում լուծվող հարց չէ, այս գործընթացի համար որոշակի ժամանակ կպահանջվի»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն ընդգծել է, որ Թուրքիան հեղաշրջման ձախողված փորձից հետո շատ վտանգավոր դրության մեջ է և նշել, որ ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է հուլիսի 15-ի դեպքերի կապակցությամբ ընթացող ձերբակալություններին և հավաքներին:
Թոները հիշեցրել է նաև, որ իրենք Թուրքիայի կառավարությանը կոչ են արել հանդարտություն և կայունություն պահպանել, հավատարիմ մնալ ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի առաջ հավասարության չափանիշին:
Իսկ ԱՄՆ պետքարտուղարության մեկ այլ ներկայացուցիչ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը դրված է քննարկման նույն կարգով, ինչպես և մյուս նմանատիպ խնդիրներն են քննարկվում: Սակայն պաշտոնյան նշել է, որ հնարավոր չէ կանխապես ասել, թե գործընթացը որքան կարող է տևել:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղարդրում է այսպես կոչված «զուգահեռ կառույցի» ղեկավար Ֆթհուլլահ Գյուլենին, ով բնակվում է ԱՄՆ-ում: Այս համատեքստում Թուրքիան պաշտոնապես պահանջել է ԱՄՆ-ից՝ արտահանձնել Գյուլենին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |