Հասարակական07:58, 20 Հուլիս 2016
Թուրքիայի պետական բոլոր գերատեսչություններում պաշտոնանկությունների ալիք է սկսվել
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են պետական ապարատը Ֆեթուլլահ Գյուլենի համախոհներից զտելու գործընթացը:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղաշրջման փորձի մեջ մեղադրել է ամերիկաբնակ թուրք իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին:
Աշխատանքից ազատումներն ընդգրկել են գրեթե բոլոր գերատեսչությունները: Թուրքական «Yeniakit» լրատվական կայքի տեղեկացմամբ` կրթության նախարարությունում աշխատանքից հեռացվել է 15.200 աշխատակից: Նրանց նկատմամբ նաև հետաքննություն է սկսվել: Չեղարկվել է 21 հազար ուսուցչի արտոնագիր: Գերագույն կրթական խորհուրդը 1.577 դեկանից հրաժարական է պահանջել, նրանցից 1176 աշխատում է պետական համալսարաններում: Պաշտոնանկ է արվել «Մելիքշահ» համալսարանի ռոկտորը:
Կառավարության աշխատակազմից հեռացվել է 265 աշխատակից: Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը աշխատանքից հեռացրել է 150 աշխատակցի:
Կառավարությանը կից կրոնական հարցերով վարչության կենտրոնական, մարզային և արտասահմանյան կառույցներից հեռացվել է 492 հոգի, որոնց թվում են նահանգային 3 մուֆթի, 1 գրասենյակի ղեկավար, խորհրդական: Ընտանիքի և սոցիալական հարցերով նախարարությունից աշխատանքից ազատվել է 393 հոգի: Զարգացման նախարարությունից հեռացվել է 16 հոգի, Էներգետիկայի նախարարությունից՝ 300 հոգի: Խորհրդարանի աշխատակազմի լիազորությունները դադարեցվել են:
Բերման է ենթարկվել 2.327 զինվոր և ոստիկան, 229 դատավոր և դատախազ: Նրանցից 437 հոգու, այդ թվում դատավորներ, դատախազներ, գեներալներ, ծովակալներ, սպաներ, զինվորներ և ոստիկաններ, «զինված ահաբեկչական խմբավորում հիմնելու», «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» և «հեղաշրջման փորձ անելու» մեղադրանքներով կալանավորվել են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |