Տարածաշրջան12:59, 20 Հուլիս 2016
Վրաստանը և Թուրքիան խորացնում են երկկողմ համագործակցությունը

Թուրքիայում «Թուրք-վրացական Բարձր Մակարդակի Ռազմավավարական Համագործակցության խորհրդի» ստեղծման մասին համաձայնագիր է ստորագրվել: Այնուհետև տեղի է ունեցել վերոնշյալ խորհրդի առաջին նիստը, որի արդյունքում երկու երկրների միջև ստորագրվել է շուրջ 6 համագործակցության համաձայնագիր:
Ըստ թուրքական «Trthaber» լրատվական կայքի` այդ մասին հայտնի է դարձել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Վրաստանի վարչապետ Գիորգի Քվիրիքաշվիլիի մասնակցությամբ Անկարայում գտնվող Չանքայա պալատում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրքիայի աշխատանքի և սոցանվտանգության նախարար Սուլեյման Սոյլուի և Վրաստանի Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարար Դավիթ Սերգեենկոյի միջև համաձայնագիր է ստորագրվել, որով Թուրքիայի և Վրաստանի կառավարությունները պետք է համագործածկցեն միմյանց հետ սոցանվտանգության և զբաղվածության ոլորտում:
Բացի դրանից Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը և Վրաստանի պատիժների իրականացման հարցերով զբաղվող նախարար Կախա Կակհիշվիլին ստորագրել են բանտային և պայմանական կալանքների իրականացման ոլորտում երկու երկրների համագործակցության մասին համաձայնագիր:
Համաձայնագրեր են ստորագրվել նաև միջազգային բեռնափոխադրումների, ինչպես նաև ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |