Տնտեսական09:56, 21 Հուլիս 2016
Թուրքական լիրայի փոխարժեքը նոր ռեկորդային անկում է գրանցել

Միջազգային վարկանիշային Standard and Poor's (S&P) ընկերությունը իջեցրել է Թուրքիայի վարկանիշային միավորը: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս հանգամանքով և Թուրքիայում հայտարարված եռամսյա արտակարգ դրությամբ պայամանվորված՝ թուրքական լիրայի փոխարժեքը նոր ռեկորդային անկում է գրանցել:
Նշյալ իրադարձություններից հետո դոլարի նկատմամբ լիրայի փախարժեքը հասել է 3.09-ի, այնուհետև տատանվում է 3.07-3.09 միջակայքում: Նշենք, որ նմանատիպ ցուցանիշ էր գրանցվել նաև 2015թ. հոկտեմբերին (1 դոլար = 3.075 լիրա): Իսկ եվրոյի փոխարժեքը հասել է 3.4 լիրայի սահմանագծին:
Այնինչ, մինչև S&P-ի կողմից Թուրքիայի վարկանիշի իջեցումը դոլարի փոխարժեքը կազմում էր 3.04 լիրա:
Աղբյուրի մեկնաբանմամբ՝ Թուրքիայում տիրող իրավիճակի բացասական ֆոնի պահպանման դեպքում երկրի վարկանիշը կարող է ավելի ընկնել, իսկ դա կդժվարացնի և կթանկացնի Թուրքիայի՝ արտաքին վարկավորման գործընթացը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ մեկ այլ միջազգային վարկանիշային կազմակերպություն՝ «Moody's»-ը ևս իջեցրել էր Թուրքիայի վարկանիշային միավորը՝ բացասական գնահատելով այս երկրում տիրող իրավիճակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |