Տարածաշրջան08:12, 21 Հուլիս 2016
Թուրքիայում եռամսյա արտակարգ դրությունը ի՞նչ է ենթադրում

Թուրքիայում 3 ամիս ժամկետով արտակարգ դրություն է մտցվել: Թուրքական «Haberler.com» լրատվակայքը պարզաբանում է «արտակարգ դրության» հայտարարման պայմաններն և նշանակությունը:
Այսպիսով, «արտակարգ դրություն» հայտարարվում է 4 հիմնական իրավիճակներում՝
1. բնական աղետներ,
2. համաճարակային հիվանդություններ,
3.ծանր տնտեսական ճգնաժամեր,
4.սահմանադրական կարգի խախտմանն ուղղված բռնարարքներ:
Թուրքիայում հայտարարված արտակարգ դրությունը վերաբերում է ողջ երկրին: Անհրաժեշտության դեպքում դրա տևողությունը կարող է նաև երկարաձգվել առավելագույնը 4 ամիս ժամկետով: Այդ մասին որոշումը պետք է հաստատվի կառավարությամբ և հրապարակվի հանրապետության նախագահի կողմից: Նման որոշումներն իրավական ճանապարհով բողոքարկման ենթակա չեն:
Արտակարգ դրության շրջանակներում հնարավոր է նաև հետևյալ միջոցառումների կիրառությունը՝ որևէ նահանգում կամ շրջանում բնակիչների փողոց դուրս գալու իրավունքի սահմանափակում կամ արգելում, թերթերի, ամսագրերի, գրքույկների, գրքերի, թռուցիկների ու հայտարարությունների և նմանատիպ հրատարակությունների տպագրման, բազմացման և տարածման, արտակարգ իրավիճակի տարածքից դուրս հրատարակվածների՝ տարածք ներմուծման ու տարածման արգելում կամ դրա համար հատուկ թույլտվության սահմանում, ինչպես նաև՝ արդեն իսկ տարածված արգելված հրատարակությունների հավաքագրում:
Հնարավոր է նաև ամեն տեսակ գրավոր և ձայնային ինֆորմացիայի՝ տեքստերի, նկարների, տեսաֆիլմերի, տեսաժապավենների, ձայնագրությունների, ամեն տեսակ բեմադրությունների և ֆիլմերի ստուգում ու գրաքննություն, անհրաժեշտության դեպքում՝ դրանց կրկնօրինակում կամ արգելում, ինչպես նաև՝ ամենատարբեր ասոցիացիաների գործուներության դադարեցումը՝ յուրաքանչյուրի դեպքում առանձին որոշմամբ՝ ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում նախաձեռնված պետական հեղաշրջման ձախողված փորձի շրջանակներում հուլիսի 20 -ի երեկոյան երկրում 3 ամիս ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել: Ըստ պաշտոնական տվյալների՝ զինված գործողության հետևանքով սպանվել է 246, վիրավորվել՝ 1.536 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |