Իրավական12:23, 22 Հուլիս 2016
Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո բազմաթիվ դատավորներ և դատախազներ են ձերբակալվել
Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո ընթացող հետաքննության շրջանակներում բերման են ենթարկվել «Anadolu» արդարադատության պալատում աշխատող 110 դատավոր և 99 դատախազ: Ըստ թուրքական «Sabah» պարբերականի`բերման ենթարկված 83 կասկածյալներից 52-ը ձերբակալվել են «զինված կազմակերպության անդամ լինելու», ինչպես նաև «ուժի և բռնության ճանապարհով Թուրքիայի հանրապետության կառավարությանը լուծարելու փորձի» մեղադրանքներով:
Աղբյուրը հաղորդում է, որ Թուրքիայի Սուլհ կոչվող պատիժների դատարանը օգտվելով Թուրքիայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածից, պայմանականորեն բաց է թողել բերման ենթարկված 31 դատախազի և դատավորի: Նշվում է, որ այժմ փախուստի մեջ են գտնվում ևս 11 կասկածյալ:
Ավելի վաղ վերոնշյալ դատախազության ցուցումով «Anadolu» արդարադատության պալատից բերման էին ենթարկվել 39 դատախազ և 71 դատավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |