Իրավական12:42, 22 Հուլիս 2016
Հայտնի է թե որտեղ կդատեն Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարողներին

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտնել է, թե որտեղ է տեղի ունենալու հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մեղադրանքով ձերբակալվածների դատավարությունը:
Բոզդաղը նշել է, որ հնարավոր չէ դատավարությունն անցկացնել Անկարայի դատարանների սրահներում, քանի որ ձերբակալվածների և կալանավորվածների թիվը շատ մեծ է: Այս մասին նախարարը հայտնել է «CnnTürk» լրատվականի թուրքական ծառայության ուղիղ եթերում՝ նշելով, որ նման դատավարությունների համար ընդարձակ տարածք է հարկավոր, որտեղ հնարավոր կլինի բնականոն կերպով կազմակերպել գործընթացը: «Մեզ ընդարձակ տարածք է հարկավոր: Նախարարությունը զբաղվում է դրանով: Դատավարությունները տեղի կունենան Սինջանում (շրջան Անկարայի նահանգում-խմբ.)»
Նախարարի տեղեկացմամբ՝ հատուկ դատարանի կարիք չկա, քանի որ հայտնի է, թե որ քրեական դատարանն է անցկացնելու հեղաշրջման փորձ կատարած անձանց դատավարությունը: Բոզդաղը նաև նշել է, որ դատավարության գործընթացը երկար է տևելու ինչի պատճառով հնարավոր է, որ գործը քննող դատարաններին այլ գործեր չտրվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |