Իրավական09:29, 23 Հուլիս 2016
Հեղաշրջման գործով Թուրքիայում ձերբակալված զինծառայողներից 1200-ը ազատ են արձակվել

Մայրաքաղաք Անկարայի հանրապետական գլխավոր դատախազ Հարուն Քոդալաքը հայտարարել է 1.200 շարքային զինծառայողների ազատ արձակման մասին: Նրանք ավելի վաղ ձերբակալվել էին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձին մասնակցություն ունենալու կասկածանքով:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթի կայքը, դատախազը վստահեցրել է, որ «Balyoz» կամ «Ergenekon» պետական հեղաշրջման գործերով դատավարությունների նման այս անգամ անմեղ զինվորներ չեն պահվելու կալանավորված: Նշել է, որ ազատ արձակման գործընթացը դեռ կարող է շարունակվել:
Նշենք, որ հուլիսի 15-ի ձախոցված հեղաշրջումից հետո ձերբակալությունների մեծ ալիք բարձրացավ Թուրքիայում գեներալիտետից մինչև շարքային զինծառայող, ինչպես նաև հարյուրավոր դատախազներ ու դատավորներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |