Տարածաշրջան07:25, 25 Հուլիս 2016
Հայերին հիշատակող թուրքական հոլովակը հարուցել է ադրբեջանցիների զայրույթը

Թուրքական «TGRT» (Türkiye Gazetesi Radyo Televizyonu) հեռուստաալիքը երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո թեմատիկ հոլովակ է պատրաստել, որտեղ Աթաթուրքի հայտնի «Ինչ երջանիկ է նա, ով իրեն թուրք է անվանում» խոսքերը տարածվել է Թուրքիայում բնակվող ժողովուրդների, այդ թվում և հայերի վրա: Հոլովակում մասնավորապես ասվում է. «Ինչ երջանիկ է նա, ով իրեն անվանում է թուրք, լազ, քուրդ, զազա, վրացի, չերքեզ, արաբ, հայ, հույն, ալբանացի, հրեա, քրիստոնյա, մուսուլման, ալևի, սունի: Քանի որ մենք, մեր կյանքն ու արյունը զոհաբերելով, բոլորս միասին հաղթել ենք «ազատագրական» պատերազմը և ժողովրդավարության պատերազմը նույնպես ձեռք ձեռքի տված ենք հաղթելու»:
Այս հոլովակին խիստ մեղադրական տոներով անդրադարձել է ադրբեջանական «Haqqin.az» լրատվական կայքը, նշելով, որ այնտեղ բացակայում է նույնիսկ ադրբեջանցիների անունը:
Ադրբեջանական կայքը մասնավորապես գրում է. «Այն պարագայում, երբ Ադրբեջանում հեռուստալիք են փակում ու պատժում լրագրողին Ֆեթուլլահ Գյուլենի (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդ - EH) հետ հարցազրույց անելու համար, Թուրքիայում հոլովակ են տարածում, որտեղ հայերի ու Հայաստանի նկատմամբ սեր է քարոզվում:
Կայքը հիշեցնում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ ռազմաքաղաքական կոնֆլիկտի մեջ է գտնվում և հարցադրում անում, թե ինչպես է Թուրքիան բացատրելու այս հոլովակի տարածումը պետական շրջանակների կողմից հովանավորվող հեռուստաընկերության եթերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |