Միջազգային08:49, 26 Հուլիս 2016
Թուրքիան «NBS News»-ից պահանջել է ներողություն խնդրել Էրդողանի փախուստի մասին լուրի համար

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը «NBS News» հեռուստաընկերությունից պահանջել է ներողություն խնդրել՝ Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձի գիշերը Էրդողանի փախուստի մասին անհիմն լուրեր հրապարակելու համար:
Թուրքական «Posta.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ամերիկյան հեռուստաընկերությանն ուղղված նամակում Էրդողանի՝ Գերմանիա փախչելու մասին լուրի հրապարակումը բնութագրվել է որպես «անընդունելի լրագրություն»:
«Պարոն Գրիֆինի հեղինակած լուրն այն մասին, թե հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայից ապաստան է խնդրել, կեղծ է, անընդունելի և չկա այն հիմնավորող որևէ ապացույց»:
Նամակում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ այլ լրատվամիջոցներ «NBS News» -ի հրապարակումը որպես հիմք են ընդունել և տարածել այդ տեղեկատվությունը:
«Թուրքիայի համար չափազանց զգայուն այս ժամանակաշրջանում նմանատիպ կեղծ լուրը շատ մեծ անպատասխանատվություն էր, ավելին, այն ուղղակի ավելացրեց առանց այդ էլ առկա տեղեկատվական աղբը», - ասված է Թուրքիայի դեսպանատան նամակում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |