Միջազգային10:26, 26 Հուլիս 2016
Ֆեթուլլահ Գյուլենը ԱՄՆ իշխանություններին հորդորել է իրեն չարտահանձնել Թուրքիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական ախոյան և իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը ամերիկյան «New York Times» պարբերականում հեղինակած հոդվածում Օբամայի վարչակազմին հորդորել է չարտահանձնել իրեն Թուրքիային, քանի որ այնտեղ իր նկատմամբ անարդար դատավարություն կիրականացվի:
Գյուլենը հոդվածում նշել է, որ այժմ, երբ Արևմուտքը չափավոր իսլամի կարիք ունի, ինքն իր համակիրների միշտ կանգնած է նրա կողքին: ԱՄՆ-ում բնակվողմիլիարդատեր իսլամական գործիչը ամերիկյան կառավարությանը կոչ է արել չընկրկել իրեն արտահանձնելու վերաբերյալ Էրդողանի պահանջների առջև:
Գյուլենը նշել է նաև, որ ինքը կապ չունի Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձի հետ` հերքելով իր հասցեին ուղղված թուրքական իշխանությունների մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ազդեցիկ լծակներ ունեցող Գյուլենի հետևորդները ներգրավված են եղել հատկապես դատական համակարգում և ուժային կառույցներում: 2013թ. վերջում Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալից հետո իշխանությունները սկսել են ամբողջ համակարգը գյուլենականներից «մաքրելու» գործընթաց: Երկրում պարբերաբար իրականացվում են ոստիկանական հատուկ գործողություններ «զուգահեռ կառույցի» դեմ: Թուրքական իշխանական մամուլը «Գյուլենական համայնքն» անվանում է նաև «զուգահեռ կառույց» և ասոցացնում ահաբեկչության հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |