Միջազգային09:17, 27 Հուլիս 2016
«Haberturk»-ը ներկայացրել է, թե ինչպես է սկսվել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը

Օգոստոսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նրանք վերջին անգամ հանդիպել էին 2015 սեպտեմբերի 23-ին Մոկվայում ամենամեծ մզկիթի բացման արարողության ժամանակ:
Հանդիպման օրակարգում լինելու են «թուրքական հոսք» նախագիծը, թուրքական ապրանքների ներմուծման, զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցմանը վերաբերող հարցեր:
Թուրքական «Haberturk» լրատվական կայքը ներկայացրել է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման ժամանակգրությունը: Երկու երկրների հարաբերությունները սրվել էին 2015 թվականի նոյեմբերի 24-ին, երբ թուրքական օդուժի խոցել էր ռուսական ռազմական ՍՈւ-24 ինքնաթիռը:
Աղբյուրը հիշեցնենում է, որ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջին քայլը կատարել է Թուրքիայի նախագահը, երբ 2016թ. հունիսի 12-ին Ռուսաստանի ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել իր ռուս գործընկերոջը:
Հաջորդ քայլը նորից Էրդողանն արեց՝ հունիսի 27-ին նամակ հղելով Ռուսաստանի նախագահ Պուտինին: Նամակում Էրդողանը հայտնել էր, որ «ցավում է» երկկողմ հարաբերություններում տեղի ունեցած դեպքերի համար, իսկ խոցված ռուսական ինքնաթիռի զոհված ռուս օդաչուի ընտանիքի ցավը ամոքելու համար պատրաստ է ցանկացած տեսակի նախաձեռնության:
Էրդողանի նամակից 2 օր անց՝ հունիսի 29-ին, երկու նախագահները հեռախոսազրույց ունեցան՝ քննարկելով հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր:
Այդ հեռախոսազրույցը հող նախապատրաստեց 2 երկրների պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումների համար, և հուլիսի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի, մշակույթի և զբոսաշրջության, ներքին գործերի և կապի նախարարությունների ներկայացուցիչները մեկնեցին Ռուսաստան՝ հանդիպելու իրենց գործընկերների հետ:
Հուլիսի 17-ին Ռուսաստանի ղեկավարը Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո զանգահարեց Էրդողանին և իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի կառավարությանը: Այդ զրուցի ընթացքում էլ երկու նախագահները որոշեցին հանդիպել օգոստոսի առաջին կեսին:
Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 26-ին Մոսկվայում: Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը և Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Մոսկայում տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հանդիպումներ են ունեցել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |