Իրավական07:04, 27 Հուլիս 2016
Էրդողանին քննադատող թուրք պրոֆեսորը իսկույն հեռացվել է ուղիղ եթերից

Թուրքիայում ուղիղ եթերից հեռացվել է Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) քննադատող պրոֆեսորը: Թուրքական «Birgün» թերթի կայքի համաձայն՝ Մարմարայի համալսարանի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Նուրշեն Մազըջըն, հյուրընկալվել է «Habertürk» հեռուստաընկերությանը, մասնակցել է «Enine Boyuna» հաղորդաշարին:
Ուղիղ եթերով հեռարձակվող այդ հաղորդման ընթացքում Մազըջըն անդրադարձել է հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձին: Նա կարծիք է հայտնել, որ նախագահ Էրդողանի կողմից ժողովրդին ուղղված փողոց դուրս գալու կոչը սխալ քայլ էր, քանի որ տվյալ պահին նրանց անվտանգությունը չէր կարող ապահովվել:
«Այն գիշեր բոլոր մահացածների կյանքը առնվազն նույն չափով կարևոր է, որքան Թայիփ Էրդողանի կյանքը», - նկատել է Մազըջըն:
Պրոֆեսորը նաև հրաժարվել է «շեհիթ» (նահատակ) կոչել այդ օրը զոհվածներին՝ պատճառաբանելով, որ դա կրոնական բովանդակություն ունեցող բառ է և ինքը, որպես գիտնական, իրավունք ունի հրաժարվել այդ բառի կիրառումից:
Հաղորդմանը ներկա գտնվող ԱԶԿ-ական ներկայացուցիչների և Մազըջըի միջև բանավեճ է ծավալվել. իշխանամետները պրոֆեսորից պահանջել են ներողություն խնդրել իր խոսքերի համար, իսկ Մազըջըն համառորեն պնդել է իր տեսակետը:
Գովազդային ընդմիջումից հետո Նուրշեն Մազըջըն այլևս չի մասնակցել հաղորդմանը: Ավելի ուշ Մարմարայի համալսարանը միջադեպի վերաբերյալ սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել: Ըստ այդմ՝ դեպքի առթիվ պրոֆեսոր Նուրշան Մազըջըի դեմ իրավական և վարչական հետապնդումներ են սկսվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |