Իրավական12:27, 27 Հուլիս 2016
Թուրքիան պահանջել է դատապարտել կոսովացի լրագրողին հեղաշրջման փորձի վերաբերյալ գրառման համար
Թուրքիան պահանջել է իրավական գործընթաց սկսել կոսովացի լրագրող Բերաթ Բուզհալայի դեմ, ով «Facebook» սոցիալական ցանցում ծաղրական գրառում էր կատարել Թուրքիայում հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ: Ըստ թուրքական «Diken.com.tr» ընդդիմադիր լրատվական կայքի` Բուզհալան երգիծական գրառման մեջ Թուրքիայում հանգստացող Կոսովոյի քաղաքացիներին կոչ էր արել օգնության շտապել բանակին:
Դրանից հետո Կոսովոյում Թուրքիայի դեսպանատունը դիմել է այդ երկրի կառավարությանը` պահանջելով դատական պատասխանատվության ենթարկել Բուզհալային: Դեսպանության գրության մեջ հատուկ շեշտվել է, որ համաձայն Կոսովոյի օրենսդրության` նմանատիպ հայտարարություններ անողները կարող են պատժվել 6 ամսից մինչև 5 տարի ազատազրկմամբ:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Կոսովոյի արտաքին գործերի նախարարությունը հարցի առնչությամբ դեռևս դիրքորոշում չի արտահայտել:
Թուրքիայի դեսպանատան գրությանն արձագանքել է Բուզհալան` ասելով, որ մի երգիծական գրառման վերաբերյալ այլ պետության կողմից նման պահանջ ներկայացնելը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: «Դա ցույց է տալիս Թուրքիայի հանդգնությունը փոքր երկրների նկատմամբ:»
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |