Հասարակական12:04, 27 Հուլիս 2016
Սոցհարցում: Թուրքիայում հարցվածների 91.5%-ը կողմ է մահապատժի վերականգմանը
«Objective Research Center» հետազոտական կենտրոնը հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո առաջին սոցհարցումն է կատարել:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը ներկայացրել է հետազոտական կենտրոնի ստացած արդյունքները: Հարցումն անցկացվել է Թուրքիայի 81 նահանգից 33-ում, հարցմանը մասնակցել է 656 մարդ: Նրանց ուղղել են հարցեր, որոնց նպատակն է եղել պարզել պետական գերատեսչությունների, իշխանությունների, պետական գործիչների նկատմամբ վստահության մակարդակը:
Հարցվածների 95%-ը վստահ է, որ հեղաշրջման փորձն իրականացրել է ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը և նրա ղեկավարած գյուլենական համայնքի ներկայացուցիչները: Միայն 5 տոկոսն է կասկածում, որ հեղաշրջման փորձի հետևում կանգնած են գյուլենականները:
73.5%-ն աջակցում է հեղաշրջման փորձից հետո ամբողջ երկրով մեկ մտցված արտակարգ դրություն սահմանելու որոշմանը, 26.5%-ը չի աջակցում:
Պետական և քաղաքական գործիչների նկատմամբ վստահության մակարդակով առաջատարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նրան վստահում է հարցվածների 79%-ը:
Վարչապետ Բինալի Յըլդըրըմին և կառավարությանը վստահում է 72.3%-ը, չի վստահում 27.7%-ը:
Երկրի օրենսդիր իշխանության նկատմամբ վստահելիությունը կազմում է 73.4%, իսկ ոստիկանությանը վստահելիությունը՝ 75%:
Հարցման մասնակիցները ընդդիմադիր գործիչներից ամենաշատը վստահում են «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելիին՝ 70%: Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին վստահում է հարցվածների 49.2%-ը, չի վստահում 50.8%-ը:
Իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺՀԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ վստահելիությունը ամենացածրն է՝ ընդամենը 6 տոկոս:
Հարցման մասնակիցների 91.5%-ը կողմ է, որ «հայրենիքի դավաճանության և ահաբեկչության» մեջ մեղադրվողները մահապատժի ենթարկվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |