Տարածաշրջան07:13, 28 Հուլիս 2016
Նոր զոհեր և վիրավորներ թուրք-քրդական բախումներում

Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ (Սղերդ) և Հաքքարի նահանգներում թուրք-քրդական նոր բախումներ են տեղի ունեցել: Ըստ թուրքական թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Սիիրթի Քայաբողազ գյուղի ճանապարհով թուրքական զինվորական մեքենայի անցնելու ժամանակ պայթյուն է որոտացել: Ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղադրված է եղել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից: Պայթյունի հետևանքով սպանվել է 3, վիրավորվել 1 թուրք զինվոր:
Դեպքի վայր են մեկնել ժանդարմերիայի հատուկջոկատայինները, որոնք PKK-ի գրոհայիններին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ գործողություններ են իրականացվում:
Իսկ Թուրքիայի սահմանամերձ Հաքքարի նահանգի համանուն քաղաքի մոտակայքում քուրդ գրոհայինները ռումբերով բեռնված ավտոմեքենայով հարձակվել են տեղի ոստիկանական պահակակետի վրա, ինչի հետևանքով տեղի է ունեցել ուժգին պայթյուն: Այնուհետև սկսվել է փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել է 2 ոստիկան, վիրավորվել 11 հոգի, այդ թվում մեկ քաղաքացիական անձ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |