Տարածաշրջան08:25, 28 Հուլիս 2016
Թուրքիայի նախագահական պալատի պահակազորը կհամալրվի ՀՕՊ համակարգերով

Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո որոշում է կայացվել ուժեղացնել նախագահական պալատի անվտանգությունը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Էրդողանի նստավայրի պաշտպանության գործում ներառվելու են գերժամանակակից ռազմատեխնիկական միջոցներ, այդ թվում` հակաօդային պաշտպանության համակարգեր (ՀՕՊ): Քննարկման փուլում է գտնվում նախագահական պալատի պաշտպանության համար օգտագործվող սպառազինության մեջ ներառել նաև «Korkut» անվանումը ստացած թուրքական արտադրության հրետանային կայանք:
Նշվում է նաև, որ ամբողջությամբ կլուծարվի նստավայրի պահպանությունն իրականացնող «Muhafız» գունդը: Վերջինի գործառույթներն արդեն կատարում են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատն ու նախագահականի թիկնազորը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |