Իրավական07:34, 28 Հուլիս 2016
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալությունների ալիքը հասել է գործարարներին
Թուրքիայում ռազմական հեղաշրջման տապալումից հետո հուլիսի 20-ին հայտարարված եռամսյա արտակարգ դրության շրջանակներում իշխանությունները շարունակում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչվող ամենատարբեր կազմակերպությունների գործունեության արգելումն ու մարդկանց ձերբակալությունները:
Էրդողանի քաղաքական ախոյան, իսլամական քարոզիչ, Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչվող առողջապահական հաստատությունների, արհմիությունների դպրոցների ու համալսարանների գործունեության կասեցումից հետո հիմա էլ սկսել են ձերբակալել Գյուլենի հետ կապ ունեցող գործարարներին:
Ըստ թուրքական «Mİlliyet» թերթի կայքի` իշխանությունների կողմից գյուլենականների դեմ իրականացվող պայքարի շրջանակներում ձերբակալվել են գործարարներ Մեհմեթ Ալի և Ունալ Թաքմաքլը եղբայրները, որոնք հանդիսանում են «Ուղուր» ընկերությունների խմբի սեփականատերերը: Աղբյուրը նշում է, որ այս գիշեր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ գործարար եղբայրներին կալանավորելու որոշում է կայացվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում արտակարգ դրության հայտարարումից հետո փակվել է 35 առողջապահական հաստատություն, 934 դպրոց, 109 ուսանողական հանրակացարան, 104 հիմնադրամ, 1025 միություն, 15 համալսարան և 19 արհմիություն: Նշյալ բոլոր կազմակերպությունների անունները այս կամ այն կերպ կապվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական հայտնի քարոզիչ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ով թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է հուլիսի 15-ին Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |