Տնտեսական08:55, 29 Հուլիս 2016
Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում 1994-ից ցայսօր գրանցվել է ամենացածր ցուցանիշը
Թուրքիայի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը համարվող զբոսաշրջության ոլորտը շարունակում է հետընթաց արձանագրել: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հրապարակել է նախորդ ամիս Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը: 2015 հունիսի ցուցանիշների հետ համեմատած 2016 հունիսին Թուրքիա մուտք գործած զբոսաշրջիկների թիվը նվազել է 40.86 տոկոսով՝ 4 մլն. 123 հազարից նվազելով մինչև 2 մլն. 438 հազար:
Ըստ թուրքական «memurlar» լրատվական կայքի` սա 1994 թվականից մինչև այժմ արձանագրված ամենացածրն է ցուցանիշն է: Իսկ 2016թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 27.89 տոկոս անկում: 2015-ի հունվար-հունիս ամիսների Թուրքիայում իր հանգիստն անցկացրել էր 14 մլն 894 հազար 754 մարդ, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում՝ 10 մլն 740 հազար մարդ:
Ցուցանիշների անկման պատճառներից են թուրք-ռուսական ճգնաժամը, Թուրքիայում տեղի ունեցող ահաբեկչությունները, «Իսլամական պետության» սպառնալիքները, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» գործունեությունը և այլ բացասական ընկալումներ, որ ձևավորվել են Թուրքիայի մասին: Տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները մեծ հույսեր են կապում օգոստոսի 9-ին կայանալիք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հետ՝ ակնկալելով դրական տեղաշարժ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |