Միջազգային10:04, 29 Հուլիս 2016
Թուրքիան շարունակում է ճնշումներ գործադրել ամերիկյան հեռուստաընկերության վրա

Թուրքիան շարունակում է ճնշումներ գործադրել ամերիկյան «NBS News» հեռուստաընկերության վրա՝ պահանջելով ներողություն խնդրել Էրդողանի մասին անհիմն լուրեր հրապարակելու համար: Ինչպես տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը երկրորդ խիստ ոճով նամակն է հղել հեռուստաընկերության տնօրինությանը:
«NBS News» -ը հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման ձախողած փորձի ընթացքում լուրեր էր հրապարակել այն մասին, որ Մարմարիսից Ստամբուլ մեկնած Էրդողանի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում վայրէջքի թույլտվություն չի ստացել: Դրանից հետո, ըստ ամերիկյան լրատվամիջոցի, Էրդողանը քաղաքական ապաստան է խնդրել Գերմանիայից: «NBS News» -ը որպես լուրի աղբյուր նշել էր ոմն ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի, ում անունը չէր հրապարակվել:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան երկրորդ նամակում պահանջ է ներկայացվել անմիջապես ներողություն խնդրել ամերիկյան հեռուստաընկերության «անպատասխանատու և անընդունելի» գործունեության համար: Նամակում նշվում է նաև, որ խնդրո առարկա լուրը դեռևս հասանելի է համացանցում, ինչի առթիվ թուրքական կողմը պահանջել է մեկնաբանություն տալ:
Դեսպանատան պնդմամբ՝ Էրդողանի մասին լուրը հրապարակելիս լրատվամիջոցն անպատասխանատու մոտեցում է ցուցաբերել, նախապես չի ճշտել նյութի աղբյուրի հավաստիությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան կողմից «NBS News»-ին ուղղված առաջին նամակում մասնավորապես ասված էր. «Թուրքիայի անունից պահանջում ենք, որպեսզի «NBS News»-ը և պարոն Գրիֆինը այս անպատասխանատու քայլի համար պաշտոնապես ներողություն խնդրեն»:
Ամերիկյան լրատվամիջոցը անցած 3 օրերի ընթացքում որևէ կերպ չի արձագանքել դեսպանատան այս նամակին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |