Իրավական07:25, 29 Հուլիս 2016
Թուրքիայում շարունակվում է գյուլենականների «որսը»
Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները, որոնք սկսվել էին հուլիսի 15-ին կատարված ռազմական հեղաշրջման փորձից հետո: Ձերբակալությունների ալիքն արդեն հասել է գործարար շրջանակներին:
Թուրքական «Hurriyet» թեթրի կայքը հայտնում է, որ «Ֆեթուլլահի ահաբեկչական կազմակերպության» (թուրքական մամուլը իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի ստեղծած գյուլենական շարժումն այսպես է անվանում) գործով հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Կայսերիի արդյունաբերական պալատի նախագահ և «Boydak Holding» ընկերության գործադիր խորհրդի նախագահ Մուստաֆա Բոյդակը: Նա մեղադրվում է Գյուլենական համայնքի անդամ լինելու և համայնքին ֆինանսավորելու մեջ: Բացի նրանից ձերբակալվել են Բոյդակ ընտանիքի ևս 5 անդամ, որոնց թվում են Մուստաֆա Բոյդակի կինը՝ Այշե Բոյդակը, «Boydak Holding»-ի գործադիր խորհդի ադամ Շյուքրյու Բոյդակը և կազմակերպության տնօրեններից՝ Հալիթ Բոյդակը: Հետախուզվում են ընտանիքի ևս 3 անդամ:
«Boydak Holding»-ը հիմնադրվել է 1957 թվականին: Նրան են պատկանում 41 ընկերություններ 8 տարբեր ոլորտներում: «Boydak Holding»-ի արտադրանք արտահանվում է շուրջ 140 երկիր, իսկ աշխատողների թիվը հասնում է մոտ 14 հազարի: Այն, ըստ Ստամբուլի արդյունաբերական պալատի տվյալների՝ Թուրքիայի ամենամեծ արդյունաբերական կազմակերպությունների ցանկում զբաղեցնում է 7-րդ տեղը:
Նշենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղաշրջման անհաջող փորձից հետո հայտարարել է, որ դրա հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գուլենը և նրա ղեկավարած շարժումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |