Մարզական13:00, 29 Հուլիս 2016
Թուրք մարզասերները կարող են զրկվել Ռիո 2016-ի խաղերը դիտելու հնարավորությունից

Օգոստոսի 5-ից 21-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք 2016 օլիմպիական խաղերը Թուրքիայում հնարավոր է չցուցադրվեն: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ թուրքական պետական «TRT» հեռուստաընկերությունը չի կարողացել համաձայնության գալ «Saran Grup» ընկերության հետ, որին էլ պատկանում է օլիմպիական խաղերը Թուրքիայում հեռարձակելու իրավունքը:
Աղբյուրի վկայությամբ՝ «TRT»-ն չափազանց թանկ է համարել խաղերի հեռարձակման իրավունքի տրամադրման դիմաց «Saran Grup»-ի պահանջած գումարը:
Առայժմ որևէ այլ թուրքական հեռուստաընկերություն ձեռք չի բերել Ռիոյի օլիմպիական խաղերը ցուցադրելու իրավունքը: Եթե երկու ընկերություններն առաջիկա օրերին համաձայնության չգան, Թուրքիայի մարզասերները կզրկվեն Ռիո 2016-ը դիտելու հնարավորությունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |