09:15, 30 Հուլիս 2016
Թուրքիայում կբացվի Իրաքյան Քուրդիստանի պաշտոնական ներկայացուցչություն
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը շուտով ներկայացչություն կունենա Թուրքիայում: «Haberler» լրատվական կայքի հաղորդմամբ` այդպիսով Իրաքյան Քուրդիստանի արտերկրյա ներկայացչությունների թիվը կհասնի 15-ի:
Թեմայի շուրջ խոսել է Էրբիլում (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն ) Թուրքիայի հյուպատոս Մեհմեթ Աքիֆը:
«Որքան ես եմ տեղյակ, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը աշխարհի 14 երկրում ներկայացչություն ունի: Թուրքիայում ներկա պահին ներկայացչություն չկա: Դա բացելու հարցն իրականում երկար ժամանակ օրակարգում էր: Մենք այդ հարցին դրական ենք վերաբերվում և դրա շրջանակներում շարունակում ենք մեր շփումները ինքնավարության ղեկավարների հետ»:
Ներկայացչություն բացելու մասին խոսել է նաև քրդական ինքնավարության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Ֆելահ Մուստաֆան: Նրա խոսքերով` այդ հարցում պաշտոնական Անկարան և Էրբիլը նախնական համաձայնության էին եկել, բայց ֆինանսական ճգնաժամի պատճառով նշյալ հարցը հետաձգվում էր:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |