Հասարակական08:01, 30 Հուլիս 2016
ԱՄՆ-ի թուրքերը Գյուլենին Թուրքիա արտահանձնելու համար ստրոգրահավաք են սկսել
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող թուրքերը ստորագրահավաք են սկսել Էրդողանի քաղաքական հակառակորդ, ընդդիմադիր գյուլենական շարժման առաջնորդ և իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենին ԱՄՆ-ից Թուրքիա արտահանձնելու համար:
Ինչպես հաղորդում է թուրքական «NTV» հեռուստալիքի լրատվական կայքը՝ ստորագրահավաքի տեքստում նշվում է, որ ԱՄՆ-ի «դաշնակից» Գյուլենը կանգնած է հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձի ետևում, հետևաբար խիստ անհրաժեշտ է նրան արտահանձնել Թուրքիային:
Նշյալ ստորագրահավաքը տեղ է գտել Սպիտակ տան պաշտոնական կայքում՝ «ամերիկացիների պահանջներ» բաժնում: Նշվում է, որ Սպիտակ տունը միայն այն դեպքում կուսումնասիրի ԱՄՆ-ում ապրող թուրքերի պահանջը, եթե 30 օրում 100 հազար մարդու ստորագրություն հավաքվի:
Այժմ 11 օրում 77 հազար քաղաքացու ստորագրություն է հավաքվել: Իսկ ԱՄՆ-ում Գյուլենի կողմնակիցներն էլ ակցիա են սկսել Գյուլենի քաղաքական ապաստանի իրավունքի ճանաչման համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |