Իրավական09:57, 30 Հուլիս 2016
Թուրքիայում 17 լրագրող է ձերբակալվել

Հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձից հետո ողջ երկրում շարունակում է մոլեգնել ձերբակալությունների ալիքը։ Այս անգամ ձերբակալությունների հերթը հասել է լրագրողնեերին։
Թուրքական «Diken» լրատվական կայքը հայտնում է, որ հուլիսի 29-ին բերման ենթարկված 21 լրագրողից 17-ը ձերբակալվել է։ Լրագրողներին «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» մեղադրանք է առաջադրվել։
Թուրքիայում, ըստ ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի ներկայացրած տվյալների, այս պահի դրությամբ ռազմական հեղաշրջման փորձի շուրջ հետաքննության շրջանակներում բերման է ենթարկվել 18.044 մարդ, որոնցից 9.677-ի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |