Տարածաշրջան12:23, 03 Օգոստոս 2016
Թուրքիան Պակիստանում գյուլենական հետք է փնտրում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի ԱԳՆ-ի ղեկավար Սարթաժ Ազիզի հետ: Ըստ թուրքական «Amerikaninsesi» լրատվական կայքի` հանդիպման ժամանակ Չավուշօղլուն խոսել է Պակիստանում գործող «PakTürk» միջազգային դպրոցների մասին, նշելով թե իբր դրանք կապ ունեն գյուլենական կառույցների հետ:
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը պնդել է, որ Պակիստանում գործող այդ դպրոցները համագործակցում են «ահաբեկչական կազմակերպության» հետ ուստի պետք է փակվեն: Ըստ Չավուշօղլուի դրանք վտանգ և սպառնալիք են ներկայացնում Պակիստանի և այլ երկրների անվտանգության, կայունության համար:
Պակիստանի արտգործանախարը ի պատասխան Չավուշօղլուի պահանջի՝ խոսք է տվել, ուսումնասիրել դպրոցների գործունեությունը, սակայն միաժամանակ նաև հույս հայտնել, որ դրանք չեն փակվի, քանի որ լավ են ղեկավարվում և որակյալ կրթություն ապահովում:
Թուրքական աղբյուրը նշում է, որ շուրջ 21 տարի Պակիստանում գործող «PakTürk» կազմակերպությունը հերքում է իր կապը գյուլենական կառույցների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։

Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |