Քաղաքական09:05, 04 Օգոստոս 2016
Ավստրիայի վարչապետն առաջարկում է դադարեցնել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Ավստրիայի իշխանությունները թուրքական իշխանություններին քննադատող հայտարարություններ են արել: Այս մասին հայտնում է թուրքական «Yenisafak» թերթը` մատնանշելով Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնի հայտարարությունները: Նա հուլիսի 15-ից հետո հայտնել էր, որ Եվրոպայի առաջնորդների հետ երկխոսություն է սկսելու Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու համար: Քերնն իր այս որոշումը բացատրել էր Թուրքիայում առկա ժողովրդավարական և տնտեսական թերություններով:
«Բոլորս էլ գիտենք, որ Թուրքիայի ժողովրդավարական չափանիշները ԵՄ անդամակցության համար բավարար մակարդակի վրա չեն: Տնտեսական հարցերը նույնչափ կարևոր են, իսկ Թուրքիայի տնտեսությունը եվրոպական միջինից շատ հեռու է»:
Վարչապետը նաև նշել է, որ Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունների դադարեցման հարցը կբերեն սեպտեմբերի 16-ին կայանալիք Եվրախորհդրի նիստի օրակարգ՝ ցանկանալով այդ հարցի համար այլընտրանքային հայեցակարգ մշակել:
Ըստ նույն աղբյուրի՝ բացի վարչապետից Թուրքիայի իշխանություններին քննադատող և հեղաշրջման փորձը կազմակերպողներին աջակցող հայտարարություններ է արել նաև Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը:
Նշվում է, որ հեղաշրջման փորձից հետո Վիեննայի օդանավակայանում մի պաստառ է փակցվել, որը մարդկանց հորդորում է Թուրքիա չմեկնել, քանի որ այդ կերպ աջակցում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |